ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոհմային անասնաբուծության մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) քննարկվել է ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրինագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի առնչությամբ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.

  1. Նախագծի նախաբանը «սահմանում է հարաբերություններ», մինչդեռ օրենքը կոչված է կարգավորելու որոշակի կայուն հասարակական հարաբերություններ, այլ ոչ թե սահմանել դրանք:
  2. Նախագծի հոդված 1-ի 6-րդ կետում «հավաստիացնող» բառն անհրաժեշտ է փոխարինել «հավաստող» բառով, իսկ 10-րդ կետում «նրանցից» բառը` «դրանցից» բառով:
  3. Արմատական վերախմբագրման կարիք ունեն նախագծի հոդված 4-ի 1-ին պարբերությունը եւ «ժա» ենթակետը:
  4. Նախագծի 5-րդ հոդվածում «իրավասություններ» բառն անհրաժեշտ է շարադրել եզակի թվով: Անհրաժեշտ է վերաշարադրել հոդվածի 1-ին պարբերությունը եւ «ը» ենթակետը:
  5. Նախագծի 6-րդ հոդվածի անհրաժեշտությունը չի զգացվում:
  6. Նախագծի 7-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե ի դեմս պետության` լիազորված ո՞ր մարմինն է նկատի առնվում:
  7. Նախագծի 3-րդ գլխի վերնագրում «նրա» բառն անհրաժեշտ է փոխարինել «դրա» բառով:

Նախագծի 9-րդ հոդվածը նպատակահարմար է շարադրել հետեւյալ կերպ`

«Տոհմանյութ արտադրող կազմակորպություններում յուրաքանչյուր տարի անցկացվում է տոհմային կենդանիների բոնիտավորում»:

  1. Նախագծի 10-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «ա)» եւ «բ)» տառերը:
  2. Նախագծի 4-րդ գլխի վերնագիրը անհրաժեշտ է լրացնել հետեւյալ նախադասությամբ` «Պատասխանատվությունը օրենքի պահանջները խախտելու համար»:
  3. Նախագծի 11-րդ հոդվածն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ կերպ.

«Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:

  1. Նպատակահարմար կլիներ օրենքի նախագծում ավելացնել անցումային դրույթներին վերաբերող հոդված, որում կշարադրվեն օրենքով նախատեսված ծրագրերը կազմելու համար ժամանակացույց եւ կառավարման լիազոր այն մարմինները, որոնք դրանք կազմելու են:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Գալստյան
Կ. Մելքոնյան