Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՏԵՂԱԿԱՆԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված եւ Սահմանադրության 75 ու Ազգային ժողովի կանոնակարգի 51 հոդվածների համաձայն անհետաձգելի համարված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացմանվարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի 5-րդ կետիպահանջներին, քանի որ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցված չէ տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:

Նախագծի 2 հոդվածի «մինչեւ» բառից հետո անհրաժեշտ է նշել ծախսերի փոխհատուցման չափը:

Ներկայացված նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան
Մ. Սողոմոնյան