ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասատանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

« Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6 հոդվածով առաջարկվել է ՀՀ Քրեական օրենսգիրքը 225 հոդվածից հետո լրացնել «225‘» հոդվածով, եւ եթե նշված հոդվածի «հրապարակային միջոցառում» բառակապակցությունը, ըստ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի, կարող է լինել նաեւ զանգվածային կամ ոչ զանգվածային, ապա նույն հոդվածի «այլ միջոցառում » բառակապակցության հասկացությունը նույն օրենքում օգտագործվում է «տոնակատարություններ, ծիսակատարություններ, մշակութային կամ մարզական միջոցառումներ» իմաստով:

Դրանից բացի, եթե հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում կազմակերպելու, անցկացնելուկամ այդ միջոցառումներին մասնակցելուն ուղղված հրապարակային կոչերի համար, ապա 2-րդ մասով պատասխանատվություն է նախատեսվում միայն անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերի համար:

Առաջարկվումէ հոդվածի վերնագրի եւ 1-ին մասի «այլ միջոցառում » բառակապակցությունը հստակեցնել, թե որ միջոցառմանն է այն վերաբերում` «այլ անօրինական միջոցառմանը», թե «այլ հրապարակային միջոցառմանը», որովհետեւ կան նաեւ զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումներ:

Նախագծի 10 հոդվածով առաջարկվող փոփոխության ամբողջ տեքստում անհրաժեշտ է «վնաս» բառից առաջ ավելացնել «չափ» բառը` իր համապատասխանհոլովաձեւերով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրայելյան