Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ իծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքի նախագիծը /այսուհետ` Նախագիծ/ համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:
1. ԹեեւՆախագծին կից ներկայացվել է տեղեկանք Օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին, սակայն Նախագծի ուսումնասիրությունից պարզվեց, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման, տեխնիկան վարելու քննությունների ընդունման եւ վարման իրավունքի վկայականների տրամադրմանգործառույթները վերապահել գյուղատնտեսության բնագավառում լիազորված մարմնին, ինչը հակասում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 13 եւ 24 հոդվածներին, համաձայն որոնց, բոլոր ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալնշված գործառույթները վերապահված են ՀՀ ոստիկանությանը:
Նշենք, որ համաձայն «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի տրանսպորտը, դա «պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է, որը ունի հետեւյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, էլեկտրոտրանսպորտ, խողովակաշարային, ջրային, մետրոպոլիտեն, օդային»: Հետեւաբար, գյուղատնտեսական տեխնիկան մտնում է ավտոմոբիլային տրանսպորտի մեջ:
2. Նախագծում օգտագործվում է «գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչ» հասկացությունը, սակայնտրված չէ դրա պարզաբանումը, նկարագրված չեն տեսչության կառուցվածքը, գործառույթները, տեսչության իրավունքները ճանապարհային երթեւեկության եւ տեխնիկայի շահագործման անվտանգության ապահովման բնագավառում, տեսուչների փոխգործակցությունը ոստիկանության հետ, տեսուչների իրավունքները եւ պարտականությունները:
3.Նախագծով սահմանվում էգյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայագիր տալու ընթացակարգ, սակայն տրված չէ այն հարցի պատասխանը, թե արդեն իսկ նման տեխնիկայի վարման թույլտվություն ունեցող անձիք պետք էնորից քննություն հանձնեն, թե ոչ:
4. Նախագծի5 հոդվածի 1 մասի ե կետում «վկայագիրը» բառը պետք է փոխարինել «վկայականը» բառով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Գալստյան
Ա.Սարգսյան
Յու.Խալաթյան