ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պագամավորներ` Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի եւ Արտակ Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մանկապատանեական սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Առաջարկում ենք օրենքի նախագծի 3 հոդվածը շարադրել հետեւյալ կերպ. «օրենքի 10 հոդվածի վերնագրում, առաջին մասում, երկրորդ մասի առաջին նախադասությունում, երկրորդ մասի երկրորդ նախադասությունում «մարզական» բառից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Հայկյանց
Վ. Մանուկյան