ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Առաքելյանի, Սամվել Բալասանյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
1. Նախագծի 1 հոդվածի «ա» կետում առաջարկվում է. «վերնագրում եւ 1-ին մասի 1-ին պարբերությունում «սոցիալական» բառերը հանել,»,սակայն հարկ է նկատել, որ նույն առաջին մասում առկա է եւս մեկ «սոցիալական» բառ: Հետեւաբար, հաշվի առնելով նշված հանգամանքը, առաջարկում ենք համապատասխանորեն խմբագրել առաջին հոդվածի առաջարկը:
2. Նախագծի 1 հոդվածի «բ» կետում «տարաբնույթ» բառը առաջարկում ենք փոխարինել «հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող անձանց» արտահայտությամբ:
3.Օրենսդրական տեխնիկայի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4 մասի եւ 43 հոդվածի 7 կետի պահանջներին համապատասխան առաջարկում ենք Նախագծի 1 եւ 2 հոդվածներում հանել «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով» բառերը եւ հստակեցնել կոնկրետ հղումներով` նշելով օրենքի համապատասխան հոդվածները:
4. Նախագծի 2 հոդվածի «բ» կետում «սույն օրենքի» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել համապատասխանաբար «...հոդվածներով սահմանված կարգով» բառերը:
5. Օրենքի նախագծի 3 հոդվածի վերաբերյալ առաջարկում ենք ավելի պարզ եւ հստակ ձեւակերպել առաջարկը: Անհրաժեշտ է նաեւ, որ «1-ին եւ 2-րդ մասեր»-ի փոխարեն ամրագրել «1-ին եւ 2-րդ կետեր» բառերը:
6. Նախագծի 5 հոդվածում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը տեղադրել այն բառերից առաջ, որոնց դա անմիջականորեն վերաբերվում է: Եթե «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը վերաբերվում են կենսաթոշակ ստանալուն, ապա նշված բառերը պետք է դրվեն «կենսաթոշակ» բառից առաջ, եթե դա վերաբերում է որդեգրմանը, ապա «որդեգրելու» բառից առաջ:
7.Նախագծի 6 հոդվածի «բ» կետի վերաբերյալ առաջարկում ենք հստակեցնել սուբյեկտը, որին վերաբերում է լրացումը:
8. Նախագծի 7 հոդվածում առաջարկում ենք «առնվազն 2 տարի» բառերը հանել, իսկ «հետո» բառից հետո լրացնել «առնվազն» բառով:
9. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 1 եւ 7 կետերի, Նախագծի 8 հոդվածում առաջարկում ենք «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառակապակցությունը փոխարինել հստակ հղումներով «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» հոդվածներին համապատասխան (մասնավորապես`հոդված 321):
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա.Հայկյանց
Կ. Հարությունյան