ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ.Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանության տեսակետից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ արվել են հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները:

1. Օրենքի նախագծի 1 հոդվածի ա) կետում նույն կետի վերաբերյալ առաջարկվում է եւ փոփոխություն,եւ լրացում: Առաջարկում ենք լրացումը հանել:

2. Օրենքի նախագծի 1 հոդվածի բ) կետով նախատեսվում է օրենքի 4 հոդվածում նոր ե) կետի ավելացում: Անհրաժեշտ է «վճար» բառը փոխարինել «վճարը» բառով, քանի որ օրենքի 4 հոդվածի բոլոր կետերում գործածվում է «վճարը» բառը:

3. Օրենքի նախագծի 4 հոդվածով նախատեսվում է օրենքում 10 հոդվածից հետո ավելացնել «101 հոդված»: Սակայն օրենքի նախագծի հոդվածում տեղի է ունեցել վրիպում եւ ներկայացվել է երկու 101 հոդված: ՈՒստի անհրաժեշտ է առաջին «101 հոդվածը» հանել:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Մ. Հակոբյան
Ա. Աղաբաբյան
Ա. Քոչարյան
Ա. Գրիգորյան