ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-382-2.10.2018-ՏՀ-011/0), «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3821-2.10.2018-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3822-2.10.2018-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3823-2.10.2018-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3824-2.10.2018-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3825-2.10.2018-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3826-2.10.2018-ՏՀ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3827-2.10.2018-ՏՀ-011/0), «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3828-2.10.2018-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3829-2.10.2018-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-38210-2.10.2018-ՏՀ-011/0) եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-38211-2.10.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ս. Ֆարմանյանի եւ Մ. Հակոբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը կայանում է ՀՀ-ում վիճակախաղերի (բացառությամբ գովազդային վիճակախաղերի) արգելման եւ վիճակախաղեր կազմակերպելու եւ դրանց մասնակցելու գործողությունները քրեականացնելու մեջ: Չնայած այն հանգամանքին, որ Նախագծերի սույն փաթեթի ընդունման արդյունքում համապատասխան կազմակերպությունները եւ պետական ու տեղական բյուջեները զգալի ֆինանսական կորուստներ կարող են կրել, այդուհանդերձ, տվյալ փաթեթն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն եւ կարեւոր նշանակություն:

Ընդհանուր առմամբ, Նախագծերի սույն փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ, սակայն հարկ ենք համարում ներկայացնել երկու նկատառում` դրանում ընդգրկված առանձին նախագծերի վերաբերյալ: 

3. Նախագծերի սույն փաթեթում ընդգրկված` «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով լրացվող տեքստից առաջարկում ենք հանել «առեւտրային» բառը, քանի այն հնարավորություն է տալիս շրջանցելու տվյալ նորմով նախատեսվող արգելքը, մասնավորապես` տվյալ արգելքը (ըստ 5-րդ հոդվածի տեքստի) վերաբերում է առեւտրային կազմակերպություններին, այն դեպքում, երբ վիճակախաղեր կարելի է կազմակերպել նաեւ ոչ առեւտրային (օրինակ` հասարակական, բարեգործական եւ այլ) գործունեություն իրականացնողների կողմից, որոնք ոչ առեւտրային կազմակերպություններ են հանդիսանում:

4. Նախագծերի սույն փաթեթում ընդգրկված`«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի 2-րդ հոդվածներում «2018» թիվն անհրաժեշտ է փոխարինել «2019» թվով:

     

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

04.10.2018թ.