ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-409-8.11.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխուն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ներկայացված իրավական ակտի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծումն տալն է: Մինչ օրս 550 հազար աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260 հազարը, 290 հազարը դեռ մշակման փուլում է: Ներկայացվող նախագծի ընդունման դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:
Նախագիծը տնտեսագիտական առումով հիմնախնդիրներ չի առաջացնում:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի պետ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
26.11.2018թ.