ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-415-20.11.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ներգրավել 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ` բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի գլխավոր մասնագետ՝ Գ. ՍԱՖԱՐՅԱՆ
29.11.2018թ.