ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-48-6.03.2019-ԳԿ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ն. Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծի նպատակն է կարեւորել հայկական կինոյի դերը ժամանակակից աշխարհում, արժեւորել հայ կինոգործիչների մեծ ներդրումը հայկական մշակույթում, խթանել երիտասարդ սերնդի կապվածությունը կինոարվեստին, ինչով էլ պայմանավորված է ապրիլի 16-ը որպես հայ կինոյի օր սահմանելու նախաձեռնությունը:

3. Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն առաջարկում ենք Նախագծի հոդված 1-ում` «Հայ կինոյի օր» բառերը փոխարինել «Հայկական կինոյի օր» բառերով:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                  Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

13.03.2019թ.