ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-53-11.03.2019-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը, որը կնպաստի փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը ԵԱՏՄ անդամ պետությունների եւ ՉԺՀ-ի միջեւ, ինչպես նաեւ որոշ չափով կկապակցի ԵԱՏՄ անդամ պետությունների ու ՉԺՀ-ի նոր կոոպերացիոն նախագծերը եւ տեխնոլոգիաները: Համաձայնագրով նախատեսվել է նաեւ ոլորտային առանձին ենթակոմիտեների եւ աշխատանքային խմբերի ստեղծում, որոնք պետք է մշակեն հետագա համգործակցության «ճանապարհային քարտեզներ»:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Մ. Դալլաքյան
15.03.2019թ.