ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-57-11.03.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ծայրահեղ աղքատությունը բացառելու նպատակով՝ աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների նվազագույն շեմ սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կունենա հետադարձ ուժ, որով 2019թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կենթարկվեն վերահաշվարկի, իսկ գումարային տարբերությունը համապատասխան կենսաթոշակառուներին կվճարվի միանվագ՝ նվազագույն կենսաթոշակի չափով:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ՝ Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
19.03.2019թ.