ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-59-15.03.2019-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ներկայացումը պայմանավորված է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ այս օրենքի կիրառման պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցման ու որոշ վրիպակների շտկման անհրաժեշտությամբ:
Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ դրա վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
21.03.2019թ.