ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-64-20.03.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ներկայացված իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված` առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող 2 կազմակերպություններ` «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու անհրաժեշտությամբ, որոնք հետագայում եւս կգործեն որպես պետական ընկերություններ:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի պետ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
09.04.2019թ.