ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-65-20.03.2019-ՖՎ-011/0), «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-651-20.03.2019-ՖՎ-011/0) եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-652-20.03.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերով առաջարկվում է կարգավորել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաեւ ՓՄՁ վարկավորման բնագավառում առկա որոշ խնդիրներ, մասնավորապես` վարկառու գյուղացիական տնտեսությունների եւ ՓՄՁ սուբյեկտների շահերի պաշտպանության, գյուղատնտեսական եւ ՓՄՁ վարկ տրամադրող վարկատու կազմակերպությունների իրավունքների եւ պարտավորությունների հստակեցման, վարկային պայմանագրերում իրական տոկոսադրույքի ամրագրման, ինչպես նաեւ  սպառողների հետ կրեդիտավորողի հաղորդակցման տեսանկյունից:

Ընդհանուր առմամբ Փաթեթն ունի մշակվածության եւ հիմնավորվածության պատշաճ մակարդակ եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն, մեր կարծիքով, առաջարկվող կարգավորումները բավականին կարեւոր են, ուստի կարելի է մտածել ոչ միայն գյուղատնտեսության եւ ՓՄՁ ոլորտի, այլեւ մյուս բոլոր բնագավառներում տրամադրվող սպառողական վարկերի վրա առաջարկվող իրավակարգավորումները տարածելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության  վարչության պետ`                                      Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

26.03.2019թ.