ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»   (փաստաթղթային կոդ՝ Պ-66-21.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.     Նախագիծը համապատասխանում է "Ազգային ժողովի կանոնակարգ" Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարումը՝ դրանց արտահանումը սահմանափակելու եւ հանրապետությունում տոհմային անասնապահության զարգացմանը խթանելու նպատակով:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                           Գ Կիրակոսյան 

09.04.2019թ.