ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-76-29.03.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2 Նախագծով առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները տարածել նաև հարյոր հազարը դրամը չգերազանցող և տասը միլիոն դրամը գերազանցող կրեդիտավորման պայմանագրերի վրա, ինչը կընդլայնի նշված օրենքով սահմանված իրավունքներից օգտվող վարկառուների շրջանակը՝ անկախ վարկի գումարի սահմանաչափից:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության տնտեսական
փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝ Գ. Սաֆարյան
15.04.2019թ.