ՏԵՂԵԿԱՆՔ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի 

գործունեության հաղորդման վերաբերյալ 
 
 


 
 

 Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության հաղորդումը (այսուհետ` Հաղորդում) կազմված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:   

Հաղորդումը ներառում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները: Մասնավորապես, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա 2018թ. ՀՀ-ում գործել են 100 հեռուստաընկերություն, որից 35-ը` վերգետնյա եթերային, 65-ը` կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն:

2018 թվականին դիմումների համաձայն դադարեցվել է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման 2 լիցենզիա եւ հեռուստածրագրի եթերային հեռարձակման 1 լիցենզիա:

2018 թվականը Հայաստանում բեկումնային տարի եղավ, որի արդյունքում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու, իսկ դեկտեմբերի 9-ին՝ Ազգային  ժողովի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ Հանձնաժողովը ակտիվ աշխատանքային գործունեություն է իրականացրել: 

2018թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ 2018թ. սեպտեմբերի 21-ը Հանձնաժողովն իրականացրել է ՀՀ տարածքում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող 12 հեռուստաընկերությունների եւ 6 ռադիոընկերությունների ծրագրերի՝ ՀՀ ընտրական օրենսդրության եւ օրենքի պահանջներին համապատասխանության վերահսկողություն՝ կապված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ:

2018թ. նոյեմբերի 26-ից մինչեւ 2018թ. դեկտեմբերի 7-ը Հանձնաժողովն իրականացրել է ՀՀ տարածքում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող 26 հեռուստաընկերությունների եւ 13 ռադիոընկերությունների ծրագրերի՝ ՀՀ ընտրական օրենսդրության եւ օրենքի պահանջներին համապատասխանության վերահսկողություն՝ կապված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հետ:

2018 թվականին  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ չեն արձանագրվել:

Հաղորդման վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                         Մ. Դալլաքյան 

09.04.2019թ.