ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-89-4.04.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է ապահովել ավագանու նիստերին համայնքային նշանակության հարցերի քննարկմանը լրագրողների մասնակցությունը, ինչը կնպաստի նիստերի հրապարակայնության մակարդակի բարձրացմանը:
Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության տնտեսական
փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ` Գ. Սաֆարյան
22.04.2019թ.