ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-127-2.05.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի լիազորությունների կրճատման եւ համայնքի ավագանու լիազորությունների ընդլայնման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների ընտրության կարգը, կստեղծվի հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաեւ թեկնածուներին կներկայացվի մասնագիտական եւ այլ չափանիշներով սահմանված պահանջներ:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝                           Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

16.05.2019թ.