ՏԵՂԵԿԱՆՔ 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաղորդման նախագծի վերաբերյալ 



Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված 2018 թվականի գործունեության տարեկան հաղորդման նախագիծը (այսուհետ` Հաղորդում) կազմված է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 130-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան: 
 
 

Հաղորդումը ներառում է հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում 2018 թվականի շրջանակներում իրականացված հաշվեքննության վերաբերյալ աշխատանքները:

2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսվել է 25 հաշվեքննություն: Նախատեսված 25 հաշվեքննությունից 5-ն ավարտվել է 2018 թվականի ընթացքում, իսկ մյուս 20-ը տեղափոխվել են հաջորդ տարի, որից երկուսը մնում է կասեցված, 4-ը դեռ շարունակվում է, իսկ 14-ն ավարտվել է: Այսպիսով 2018 թվականի գործունեության ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ն ավարտված են, երկուսը՝ կասեցված, 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են:

Հաղորդումը ներառում է հետեւյալ թեմաները.
 

  • .      Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաշվեքննություն
  •    ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի հաշվեքննություն,
  •        Ջրային պետական կոմիտեի հաշվեքննություն,
  •        Սոցիալական ապահովության ծառայության հաշվեքննություն,
  •        ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություն,
  •     ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հաշվեքննություն,
  •        ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեքննություն,
  •       Բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման հաշվեքննություն,
  •      Դեղատնային գործունեության լիցենզավորման      հաշվեքննություն,     
       
  •      ՀՀ Բնապահպանության նախարարության հաշվեքննություն,
  •      Տեսչական մարմինների հաշվեքննություն,
  •      Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ-պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին արձանագրության պահպանման նկատմամբ հաշվեքննություն:


          Հաշվեքննությունների շրջանակը եղել է բավականին ընդգրկուն եւ ներառել է սոցիալական ապահովության, առողջապահության, էներգետիկայի, բնապահպանության, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսական զարգացման, միջազգային համագործակցության եւ այլ ոլորտները:
 
 

Հաշվեքննիչ պալատի կողմից հաշվետու տարում անցկացվել է 33 նիստ, (ներառյալ նաեւ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը), որոնցից 20-ը՝ արրտահերթ, ընդունվել է 193 որոշում, որոնցից գերակշիռ մասը՝ 169-ը (88%) առնչվում է հաշվեքննության գործընթացին, 8-ը՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության մեթոդական եւ իրավական ապաովմանը, 5-ը՝ անձնակազմի կառավարման հարցերին, 11-ը՝ ֆինանսատնտեսական գործունեությանը:
 
 
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                         Մ.Դալլաքյան   

27.05.2019թ.