ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-150-22.05.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով նախատեսվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի առաջնային նպատակ սահմանել Սեւանա լիճը՝ որպես խմելու ջրի պաշար պահպանելը: Առաջարկվում է նաեւ արգելել Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը եւ բացառել լճի ջրային բացասական հաշվեկշիռը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության տնտեսական
փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝ Գ. Սաֆարյան
05.06.2019թ.