ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին»  համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-179-05.06.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված, 2018 թվականի փետրվարի 12-ին Երեւանում ստորագրված, «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.        Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.           Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասինե համաձայնագիրը, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ՖԱՏԿԱ-ի (Foreign Account Tax Compliance Act, «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ») պահանջների կիրարկումն ապահովվելուն եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների կողմից ՖԱՏԿԱ-ի պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ, ֆինանսական ծառայությունների սպառողների շահերը պաշտպանելու եւ հնարավոր բացասական հետեւանքներից զերծ պահելու անհրաժեշտությամբ, ֆինանսական համակարգի կայունության ապահովման եւ ֆինանսական համակարգի մրցունակ լինելու անհրաժեշտությամբ:

            Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականին նախաձեռնեց ԱՄՆ-ի հետ Մոդելային համաձայնագիրը կնքելու շուրջ բանակցությունները, արդեն 2014 թվականին պաշտոնապես ստացավ ՖԱՏԿԱ-ի պահանջներին բավարարող երկրի կարգավիճակ: Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները ինքնուրույն են միանում ՖԱՏԿԱ համակարգին եւ ապահովում սահմանված տեղեկատվության փոխանակումը ԱՄՆ հարկային ծառայության հետ: Լիազոր մարմինը, որը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, ուղղորդում եւ օժանդակում է ֆինանսական կազմակերպություններին ՖԱՏԿԱ-ի պահանջների հետ համապատասխանության հարցում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                          Մ. Դալլաքյան  

12.06.2019թ.