ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-181-6.06.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Զեյնալյանի, Հ. Տիգրանյանի եւ Լ. Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի սահմանափակումներ միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ, միաժամանակ՝ աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը հիմք ընդունելով՝ բոլոր աշխատողների համար այդ սկզբունքի հավասար կիրառելիությունն ապահովելու նպատակով համատեղությամբ աշխատանք կատարողների համար անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում, քանի որ համատեղությամբ աշխատանքի պարագայում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը որեւէ փաստով չի հիմնավորվում:
Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության
վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ10.06.2019թ.