ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-194-19.06.2019-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1941-19.06.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1942-19.06.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատման, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում անտառային տարածքներում, ինչպես հատումներն արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելու համար կնախատեսվեն ավելի խիստ պատիժներ եւ պատասխանատվություններ եւ պետությունը կապահովի մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը:

Բացի այդ, Նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվեն շրջական միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետեւանքների դեմ քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված՝ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի նախագծի հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1. Առաջարկում ենք քննարկել 100 մլն. դրամի վերանայման հարցը, քանի որ այն, մեր կարծիքով, անհամաչափ բարձր է (գործնականում անհնար է նման չափի հատուցում կատարելը):

3.2. Ելնելով Նախագծի տրամաբանությունից, նույն մոտեցումը պետք է կիրառել նաեւ Բեզոարյան այծի դեպքում, որի հետ կապված վնասի հատուցման չափը նույնպես կազմում է 3 մլն. դրամ:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության
 
սոցիալական  փորձաքննության
 
բաժնի  պետ`                                                       Ա Գալստյան                                                                          

08.07.2019թ.