ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-196-19.06.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

          Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

          1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

          2.   Նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել նաեւ հայկական ծագման որոշ ապրանքների (մասնավորապես՝ թուջի՝ վերամշակելի եւ հայելային՝ ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ առաջնային ձեւերով եւ սեւ մետաղների մնացորդների եւ ջարդոնի, վերաձուլման համար սեւ մետաղների ձուլակտորների (բովախառնուրդի ձուլակտորների) համար, ինչը կխթանի տեղական արդյունաբերական ընկերություններին որպես հումք օգտագործելու առաջացած մետաղի ջարդոնը:

      Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝                            Գ. Սաֆարյան

26.06.2019թ.