ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-204-21.06.2019-ՖՎ-011/0), «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2041-21.06.2019-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2042-21.06.2019-ՖՎ-011/0), ,Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2043-21.06.2019-ՖՎ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2044-21.06.2019-ՖՎ-011/0), «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2045-21.06.2019-ՖՎ-011/0), «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2046-21.06.2019-ՖՎ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2047-21.06.2019-ՖՎ-011/0), «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2048-21.06.2019-ՖՎ-011/0), ,Սոցիալական աջակցության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2049-21.06.2019-ՖՎ-011/0), «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20410-21.06.2019-ՖՎ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20411-21.06.2019-ՖՎ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20412-21.06.2019-ՖՎ-011/0), «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20413-21.06.2019-ՖՎ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20414-21.06.2019-ՖՎ-011/0), «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20415-21.06.2019-ՖՎ-011/0), «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20416-21.06.2019-ՖՎ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20417-21.06.2019-ՖՎ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20418-21.06.2019-ՖՎ-011/0), «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20419-21.06.2019-ՖՎ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20420-21.06.2019-ՖՎ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20421-21.06.2019-ՖՎ-011/0), «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20422-21.06.2019-ՖՎ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20423-21.06.2019-ՖՎ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20424-21.06.2019-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-20425-21.06.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ,Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից մյուս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերով առաջարկվում է սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումը անհրաժեշտ ուղղություններով այդ բյուջեներից՝ ըստ անհրաժեշտության, հիմնավորվածության եւ առաջնահերթության:

3. Փաթեթի կազմում ընդգրկված «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի. «Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են օրենքով սահմանված կարգով:»: Հարկ է նկատի ունենալ, որ Փաթեթով վնասների հատուցման նոր կարգ չի նախատեսվում, ուստի այդ վնասների հատուցումը պետք է կատարվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ դատարանի միջոցով, ինչն էլ բավականին կբարդացնի տվյալ գործընթացը, կծանրաբեռնի առանց այն էլ ծանրաբեռնված դատական համակարգը, կերկարեն հատուցման ժամկետները եւ այլն: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար, կարծում ենք, նպատակահարմար կլինի մշակել եւ օրենքով սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց եւ ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասների հատուցման հատուկ կարգ՝ լուծելով նաեւ նշված խնդիրները:

3.2 Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից (իսկ նախորդ հոդվածով էլ սահմանվում է արտաբյուջետային հաշիվներից համապատասխան միջոցները պետական բյուջե փոխանցելու հետ կապված դրույթներ): Մյուս կողմից, սույն Փաթեթը նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել եւ ընդունել ընդհանուր կարգով, ինչն էլ նշանակում է, այն ուժի մեջ կմտնի 2019 թվականի տարեվերջին, ուստի, կարծում ենք, ավելի նպատակահարմար կլինի տվյալ Փաթեթի համար ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2020 թվականի հունվարի 1-ը (այս մոտեցումը կապահովի նաեւ բյուջետային ցուցանիշների համադրելիությունը): Տվյալ մոտեցումը բնորոշ է Փաթեթի կազմում ընդգրկված բոլոր նախագծերին:

4. Փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, կարծում ենք, անհրաժեշտ է վերաշարադրել նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որով տրված է «միասնական հաշիվ» հասկացության սահմնումը (համաձայն այդ սահմանման.  «միասնական հաշիվը Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ» է):

5. Անհրաժեշտ է վերաշարադրել Փաթեթի կազմում ընդգրկված «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածը (օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթները) եւ գոնե համապատասխանեցնել մյուս օրենքների նախագծերով նախատեսված իրավակարգավորումներին:

6. Փաթեթի կազմում ընդգրկված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է տվյալ օրենքի 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-րդ մասով. «2.1. Ոստիկանության բժշկական հաստատության կողմից քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով կարող են մատուցվել բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:», այն դեպքում, երբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածն արդեն իսկ ունի 2.1-րդ մաս, որով, ըստ էության, նույնաբովանդակ իրավակարգավորում է նախատեսված (մասնավորապես, դրանով սահմանվում է, որ. «Ոստիկանության բժշկական հաստատությունում քաղաքացիներին բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:»): Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ներկայացվածը սույն Նախագծով առաջարկվող միակ լրացումն է, առաջարկում ենք տվյալ նախագիծը հանել Փաթեթի կազմից:

Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ`                                       Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

08.07.2019թ.