ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-209-24.06.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.   Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է նրանում, որ «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բացակայում է ոռոգման ջրի մասնակցային եւ թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաեւ ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջեւ հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը: Նախագծի ընդունումը կհանգեցնի ինչպես ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպես էլ կկրճատի բնագավառում չարաշահումները՝ միաժամանակ նպաստելով ջրի առավել թափանցիկ եւ արդյունավետ կառավարմանը:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                            Մ. Դալլաքյան 

02.07.2019թ.