ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-214-03-07-2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում?
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքնեը?
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնանկարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի նպատակն է անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման եւ հարկման համակարգ?
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան?
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության սոցիալական
փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ Ա. Հարությունյան
23.07.2019թ.