ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-215-03.07.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գ. Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վերացնել տեխնիկական բնույթի հակասությունները ,ՀՀ հարկային օրենսգրքովե սահմանվող նորմերի եւ ներկայացվող օրինագծի միջեւ:
Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության սոցիալական
փորձաքննության բաժնի պետ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
15.07.2019թ.