ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-220-10.07.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ ԱԺ աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովելու ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը:
Վերոշարադրյալը կհանգեցնի այս մասով ԻԿԱՕ-ի պահանջների կատարմանը եւ կնպաստի արդյունավետ կառավարմանը՝ ստեղծվելիք միջազգային կառույցում ներկայացուցիչ ունենալու փաստով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի պետ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
16.07.2019թ.