ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-226-15?07?2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում?Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները?
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանդրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ հոդվածի պահանջներին?
2. Տարընթերցումներից խուսափելու նպատակով Նախագծով առաջարկվում է հատուկ սահմանել, որ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներն ունեն ամենամյա ոչ միայն նվազագույն (20 օր), այլեւ լրացուցիչ (4 օր) արձակուրդի իրավունք, որով, ըստ Նախագծի հեղինակի, կվերացվի առկա խտրական մոտեցումը?
3. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները.
3.1 Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «փոփոխություններ եւ» բառերը, քանի որ Նախագծով առաջարկվում է կատարել ընդամենը մեկ լրացում:
3.2 Նախագծի վերջին պարբերությունն առաջարկում ենք ձեւակերպել որպես հոդված 2, ինչպես նաեւ ավելացնել անցումային մեկ դրույթ, որով առաջարկում ենք սահմանել, որ 2018 եւ 2019 թվականների համար Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին տրամադրվեն համապատասխան փոխհատուցումներ (չտրամադրված 4 օրվա արձակուրդի փոխարեն), այսինքն՝ առաջարկում ենք, որ օրենքին տրվի հետադարձ ուժ, եւ որով էլ կվերացվեն առկա խտրական մոտեցման հետեւանքները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության սոցիալական
փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ՝ Ա. Հարությունյան
30.07.2019թ.