ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-228-19.07.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2281-19.07.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

            Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ներկայացված Նախագծերի փաթեթով ամրագրվում է «ռեկրեացիոն գոտիներ» հասկացությունը, համաձայն որի իրավական հիմք կստեղծվի ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն՝ ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում:

Նախագծերի փաթեթը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                             Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

30.07.2019թ.