ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-243-29.07.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե (փաստաթղթային կոդ՝ Կ-2431-29.07.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

  Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

 Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.      Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.      Նախագծերի փաթեթով համայնքներին տրամադրելով արտոնություն՝ հնարավորություն կընձեռնվի պետական տուրքի եւ վճարի գումարները վճարել տարաժամկետ կարգով, որով հնարավորություն կստեղծվի նաեւ ավելի արդյունավետ օգտագործել համայնքային բյուջեների միջոցները, իսկ արտոնությունը կայանում է նրանում, որ համայնքներում ինքակամ կառույց հանդիսացող ավտոտնակների եւ համապատասխան հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքի եւ ծառայությունների մատուցման վճարները տարաժամկետ կարգով վճարելու  պայմանագրի հիման վրա կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի եւ ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի չափով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի 

Փորձագիտական եւ վերլուծական վարչության

Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ՝                                            Մ. Դալլաքյան 

13.08.2019թ.