ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասինե Հայաստանի Հանրապեության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-247-02.08.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապեության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է պետական գույքի մասնավորեցման ցանկից հանել «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն՝ գործող օրենսդրության սահմանափակումների պայմաններում էլեկտրաէներգիայի արտահանման եւ ներկրման իրականացումն ապահովելու նպատակով (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում իր ենթակայությամբ ունենալ այնպիսի ընկերություն, որն իրավունք ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից եւ ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, մեծածախ շուկայում վաճառելու եւ արտահանելու նպատակով) եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատչելիությունը եւ հասանելիությունը ապահովելու նպատակով, ինչն էլ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության՝ որպես Համաշխարհային փոստային միության անդամի պարտավորություններից մեկը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 
 
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ`                                           Մ. Դալլաքյան

09.08.2019թ.