ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-257-14.08.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանի, Դավիթ Մանուկյանի եւ Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է կրկնապատկել առաջին ծննդաբերության ժամանակ երկվորյակ երեխաներ ծնվելու դեպքում տրվող ծննդյան միանվագ նպաստը, որը ըստ Նախագծի հեղինակների, դրական ազդեցություն կունենա եւ կնպաստի ծնելիության մակարդակի վրա: Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել երկու նկատառում.
ա) Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի երկրորդ հոդվածով առաջարկվող՝ ծննդյան միանվագ տարբերակված նպաստի վճարման «ուղղակի կարգ»-ը.
բ) Նախագծի ընդունման դեպքում 2019 թվականի պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն կառաջա, ուստի առաջարկում ենք, որ սույն լրացումները ուժի մեջ մտնեն 2020 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի
Փորձագիտական եւ վերլուծական վարչության
Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ՝ Մ. Դալլաքյան
02.09.2019թ.