ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխոթյուններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-259-14.09.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2591-14.09.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Ջրի ազգային խորհրդի գործունեության, լիազորությունների հետ կապված դրույթները՝ հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի 2019 թվականի փետրվարի 25-ի N04/03.13/8905 հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու եւ լիազորությունները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու մասով:
Նախագծերի փաթեթը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի
Փորձագիտական եւ վերլուծական վարչության
Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ՝ Մ. Դալլաքյան
02.09.2019թ.