ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-260-20.08.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի  կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.     Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.      Նախագծով առաջարկվում է պետական գույքի մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն՝ վերջինիս գործունեության համար ավելի շահավետ պայմաններ ստեղծելով, որը  հնարավորություն կընձեռնի հետագայում մասնավոր ներդրողների հետ համագործակցության նոր հարթակներ ստեղծել:

 Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի 

Փորձագիտական եւ վերլուծական վարչության

Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ՝                                                Մ. Դալլաքյան

06.09.2019թ.