ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

  Ի լրումն 2014 թվականի փետրվարի 28-ի գրության շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-453-28.02.2014, 26.08.2015-ՖՎ-010/0) եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4531-28.02.2014, 26.08.2015-ՖՎ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ 
 


 


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթըը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հատուկ բանկային հաշիվների օրենսդրական կարգավորումն է, ինչը  կբարձրացնի քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների վստահությունը նման գործիքների նկատմամբ եւ դրանց կիրառման արդյունավետությունը:

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                           Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

19.09.2015թ.