ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-693-19.12.2014-ՏՀ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6931-19.12.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
. Նախագծերի փաթեթի բովանդակության հետ կապված անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: Նախագծերի փաթեթով նախատեսվում է արգելել առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքը, ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել բավականին բարձր վարչական տուգանքներ` նշված սահմանափակումները խախտելու համար: Տվյալ քայլը հիմնավորված է հարկումից խուսափելու ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ`
4.1 Առաջարկվող մոտեցմամբ, մեր կարծիքով, կարող են առաջանալ որոշակի ռիսկեր, մասնավորապես`
ա) արժութային կուրսերի տատանումների (մասնավորապես` ազգային արժույթի արժեզրկման) դեպքում` ծխախոտի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կարող են բավականին մեծ կորուստներ կրել, քանի որ չեն կարող բարձրացնել իրենց արտադրանքի գները` ծխախոտի տուփի վրա մակնշված գնից եւ իրացնել արդեն իսկ ներկրված ծխախոտը (հարկ է նկատի ունենալ, որ արտադրանքի ներմուծումը, սովորաբար, կատարվում է միջինժամկետ եւ երակարաժամկետ պայմանագրերի հիման վրա, իսկ արդեն պատվիրված խմբաքանակի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնի օպերատիվ փոփոխությունը, ըստ էության, անհնարին կլինի),
բ) առաջարկվող սահմանափակումների կիրառման դեպքում տնտեսավարողները ստիպված կարող է լինեն արհեստականորեն բարձրացնել ծխախոտի (հատկապես ներմուծվողի) առավելագույն մանրածախ գինը եւ տուփերի վրա կմակնշեն փաստացի մանրածախ գներից էականորեն տարբերվող գներ, ինչը մի կողմից զգալիորեն կնվազեցնի վարչարարական այս քայլի արդյունավետությունը, իսկ մյուս կողմից` կարող է խաթարել սպառողական շուկայում ծխախոտի մանրածախ գների վերաբերյալ տեղեկատվությունը:
4.2 Հարկ է նաեւ նշել, որ առաջարկվող մոտեցումը ոչ այնքան հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, որքան հարկային մարմինների համար այդ վաչարարության հեշտացման եւ պարզեցման քայլ է, քանի որ առանց այս նախագծի ընդունման էլ հարկային մարմիններն իրավունք եւ համապատասխան գործիքներ ունեն ստուգելու, ուսումնասիրելու եւ բացահայտելու ծխախոտի իրացման շրջանառության իրական ծավալները: Մյուս կողմից, առաջարկվող մոտեցմամբ, ինչպես արդեն նշվեց, տեղի կունենա ծխախոտի մանրածախ գների վերին սահմանի ամրագրում, ինչը թեեւ կհեշտացնի հարկային վարչարարությունը, սակայն չի թղթակցվում հակածխախոտային քաղաքականության հետ, քանի որ արհեստականորեն մանրածախ բարձր գին չմակնշելու դեպքում տեղի կունենա ծխախոտի արտադրանքի գների աճի զսպում` դրա սպառումը մատչելի դարձնելով լայն շրջանակի սպառողների համար:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ25.12.2014թ.