ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-704-26.01.2015-ՏՏ-010/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7041-26.01.2015-ՏՏ-010/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7042-26.01.2015-ՏՏ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7043-26.01.2015-ՏՏ-010/0) եւ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7044-26.01.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3. Նախագծերի փաթեթը համապատասխանում է ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
4. Նախագծերի փաթեթում ընդգրկված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ (կամ) մատուցման համար սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` նույն հոդվածով (բացառությամբ դրա 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել 1.5, իսկ Երեւան քաղաքում՝ 3.0 անգամ ավելի: Այսինքն, եթե Երեւան քաղաքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ (կամ) մատուցման համար տեղական տուրքը, նշված մասի կիրառմամբ, սահմանվի 3.0 անգամ ավելի (այսինքն` տարեկան 1.5 մլն. դրամ), ապա կստացվի, որ առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ (կամ) մատուցման համար վարչական տուգանքի չափը (1.0 մլն. դրամ) ավելի փոքր կլինի, քան թե թույլտվության համար սահմանված տեղական տուրքի տարեկան դրուքաչափը: Այսինքն, թեկուզ տեսականորեն, բայց ստացվում է, որ ավելի շահավետ է նշված գործունեությունն իրականացնել առանց համապատասխան թույլտվություն ունենալու, չնայած գործնականում, կարելի է ենթադրել, որ տվյալ կազմակերպությունը կհայտնվի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:
Այդուհանեդերձ, այս կապակցությամբ առաջարկում ենք առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ (կամ) մատուցման համար վարչական տուգանքի չափը սահմանել 1.5 մլն. դրամի չափով (այսինքն` թույլտվության համար տեղական տուրքի չափով), ինչպես նաեւ նախատեսել նորմ, ըստ որի` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու համար սահմանել ավելի մեծ չափի տուգանք` առանց թույլտվության նշված ծառայությունների իրականացումը եւ (կամ) մատուցումը կանխարգելելու նպատակով:
Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
29.01.2015թ.