ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-711-02.02.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Ներկայացված նախագիծը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ, այն է` բնապահանական եւ բնօգտագործման վճար վճարողների համար ստեղծել օրենսդրական հիմքեր` համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները նաեւ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար, քանի որ ներկայումս այդ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են բացառապես թղթային եղանակով: Առաջարկվող լրացումները, այս առումով, կարող են ապահովել Նախագծով հետապնդվող նպատակի իրականացումը:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
18.02.2015