ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-723-19.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Ըստ Նախագծի հիմնավորման, դրա միակ նպատակը Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում աշխատանքային գործունեություն իրականացրած անձանց համար համապատասխան գործունեություն իրականացնելու տարիները որպես ստաժ հաշվարկելու եւ այդ տարիների համար աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավական հիմքերի ստեղծումն է: Այս առումով, առաջարկվող լրացումը կարող է ապահովել Նախագծով հետապնդվող նպատակի իրականացումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ`                                           Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

03.03.2015թ.