ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փախտականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»
(փաստաթղթային կոդ՝ Կ-724-19.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի
Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է «Փախտականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի դրույթները համապատասխանեցնել ապաստան հայցողների եւ փախստականների ոլորտի միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին (դիրեկտիվներին), ինչպես նաեւ ԵՄ պրակտիկային: Նախատեսվում է կատարել նաեւ մի շարք լրացումներ եւ փոփոխություններ՝ հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից օրենքի կիրառման ընթացքում հայտնաբերված բացերն ու հակասությունները:
Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, մեր կարծիքով, կարող են ապահովել դրված նպատակների իրականացումը:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ` Գ.ՆԱԶԱՐՅԱՆ03.03.2015թ.