ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-743-26.03.2015-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Ըստ նախագծի հիմնավորման, դրա նպատակը բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի իրավական հիմքերի համապատասխանեցումն է «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարության, ինչպես նաեւ բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին: Նախագծով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները նպատակաուղղված են նաեւ բարձրացնելու էկոլոգիական կրթության դերը ՀՀ կրթական համակարգում` հատկապես նախադպրոցական եւ հանրակրթական մակարդակում, որն էլ, իր հերթին, կնպաստի բնապահպանական ցուցանիշների որակական բարելավմանը:
Նախագծով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կարող են ապահովել նախատեսված նպատակի իրականացումը:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
07.04.2015թ.