Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության հաղորդման վերաբերյալ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության հաղորդումը (այսուհետ` Հաղորդում) կազմված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:
Հաղորդումը ներառում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2014 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները: Մասնավորապես, Հանձնաժողովը հեռուստածրագրերի մալուխային հեռարձակման 7 լիցենզիա է հատկացրել, անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու գործընթացի շրջանակում հեռուստահաղորդումների հեռարձակման համար նախատեսված հաճախականությունների ցանկում համապատասխան փոփոխություններ է կատարել, 2014 թվականի ընթացքում իր վերահսկողական գործառույթնների շրջանակներում, իրականացրել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի ուղղակի դիտարկումներ եւ այլն:
Հանձնաժողովը համագործակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների հետ:
Հաղորդման վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
16.04.2015