ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-779-8.05.2015-ՏՀ-011/0) վերաբերյալ


 

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացված նախագծով հրապարակվում են պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2014 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացվում է պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` ապահովելով մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկման հնարավորություն:

Նախագիծը համապատասխանում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքով սահմանված պահանջներին: 

Նախագծի վերաբերյալ դիտություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 
տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                                          Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

20.05.2015թ.