ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքի նորմեր պարունակող առանձին դրույթների հստակեցման եւ օրենքի կիրառման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն զբաղվածության ակտիվ ծրագրերում գործազուրկների ընդգրկման անհատական ծածկույթն էապես մեծացնելու համար իրատեսական հնարավորություններ:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
գլխավոր մասնագետ` Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
10.06.2015թ.