ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Ի լրումն 2015թ. մայիսի 14-ի գրության շրջանառության մեջ դրված «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-787-14.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի նպատակն է հնարավորինս պարզեցնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման գործընթացը, ապահովելով նշված գործունեության զբաղվողների համար առավել բարենպաստ պայմաններ: Այդ նպատակով առաջարկվում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքն, ի թիվս օրենքով նախատեսված մյուս դեպքերի, իրականացնել նաեւ տարբերանիշով դրոշմված կախոցի առկայության դեպքում: Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կարող են ապահովել Նախագծով հետապնդվող խնդիրների լուծումը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
]
17.06.2015թ.